Դպրոցի պատմությունը

Նվեր Սաֆարյանի անվան հ.164 դպրոցը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանի Նոր Նորքի գեղատեսիլ բարձունքում`շրջապատված բարձրահարկ բնակելի շենքերով, պուրակներով: Դպրոցի շենքին մեծ շուք ու բովանդակություն է հաղորդում կրթօջախի բակում կանգեցված 89-րդ Հայկական եռակի շքանշանակիր Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի կիսանդրին: Դպրոցն անվանակոչվել է մեծանուն հայորդու անվամբ` Երևանի խորհրդի 02.05.2005թ. հ.8/2 որոշմամբ: Անվանակոչումից մինչ օրս դպրոցը սերտորեն համագործակցում է Նվեր Սաֆարյանի անունը կրող մյուս հաստատությունների հետ: Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ Սուրեն Հովհաննիսյանի և դիվիզիայի վետերանների հետ հաճախ է կազմակերպվում հայրենասիրական դասեր, անցկացվում միջոցառումներ` նվիրված Ն.Սաֆարյանի ծննդյան, հաղթանակի օրվան և Հայկական բանակի ստեղծմանը : Դպրոցի մուտքից զգացվում է հայրենասիրական շունչը, հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը, յուրաքանչյուր օր երեխաները թարմ ծաղիկներ են դնում հայրենասերի, անվանի հայորդու կիսանդրու առջև: Դպրոցը հիմնադրվել է 1973թ. , սկզբում եղել է ռուսական դպրոց, 1991թ. դարձել է հայկական, այնուհետև 1997թ. ՀՀ ԿԳՆ № 132 հրամանով թույլատրվել է ունենալ նաև ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Դպրոցը բաղկացած է երկու մասնաշենքից. տարրական մասնաշենքը երկհարկանի է, իսկ հիմնական դպրոցի մասնաշենքը` եռահարկ: Տարիներ ի վեր դպրոցը եղել է միջնակարգ, 2010-2011 ուստարվանից դարձել է հիմնական դպրոց: Անվանակոչումից մինչ օրս դպրոցը սերտորեն համագործակցում է Նվեր Սաֆարյանի անունը կրող մյուս հաստատությունների հետ: Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ Սուրեն Հովհաննիսյանի և դիվիզիայի վետերանների հետ հաճախ է կազմակերպվում հայրենասիրական դասեր, անցկացվում միջոցառումներ` նվիրված Ն.Սաֆարյանի ծննդյան, հաղթանակի օրվան և Հայկական բանակի ստեղծմանը : Դպրոցի մուտքից զգացվում է հայրենասիրական շունչը, հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը, յուրաքանչյուր օր երեխաները թարմ ծաղիկներ են դնում հայրենասերի, անվանի հայորդու կիսանդրու առջև: Դպրոցը նախատեսված է 808 աշակերտի համար . այսօր սովորում են 726 աշակերտ 28 դասարաններում : Դպրոցում աշխատում է 49 ուսուցիչ, որոնցից միայն 5-ը չունեն բարձրագույն կրթություն: Դպրոցի առաջին տնօրենն է եղել Իրինա Խաչատուրի Ավակիմովան, երկրորդը` Գրիշա Հովհաննիսյանը: 1995թ.-ից մինչ 2014թ.-ը` Անժելա Սարգսի Գրիգորյանը: 2014թ-ից դպրոցի տնօրենն է` Արմինե Մելսիկի Ներսիսըանը: