ԵՐԵՎԱՆԻ ՆՎԵՐ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.164 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2013 – 2014 ՈՒՍՏԱՐՎԱ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոցի 2013-2014 ուստարվա գործունեության ներքին գնահատման չափանիշները բխում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված պահանջներից և նպատակաուղղված են սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, սովորողների զարգացմանն ուղղված գործողությունների առաջնայնությանը, դպրոցի տարեկան աշխատանքային պլանում դրանց արտացոլմանը, իրականացման արդյունավետությանը:

Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոցը 2013-2014 ուստարում աշխատել է մեկ հերթով, աշխատանքային շաբաթվա 5-օրյա տևողությամբ, գործել 28 դասարանով, տարեսկզբին ունեցել 729 աշակերտ, տարեվերջին` 733, որոնցից 198-ը սովորել են ռուսերենով ուսուցմամբ, իսկ 535-ը` ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դասարաններում:

Բարձր առաջադիմությամբ` «9» միավորով ավարտել և գովասանագրերով խրախուսվել են 2-8-րդ դասարանների թվով 117, «7-8» միավորով` 224, «4-6» միավորով` 273 աշակերտներ: 1-ին դասարաններում սովորող 117 աշակերտներ չեն գնահատվել:

Դպրոցի 2-4-րդ դասարանների 281 աշակերտներից 93-ը գերազանցիկ են, իսկ 121-ը` հարվածային:

Դպրոցում գործում են ռուսաց լեզվի, անգլերենի, աշխարհագրության, քիմիայի, պատմության, ասմունքի անվճար խմբակներ և երգչախումբ:

Ամառային առաջադրանքներ ունեցող աշակերտներ չենք ունեցել: Դպրոցում աշակերտների վարքագիծն օրինակելի է:

Չեն եղել նաև 120 և ավելի ժամ բացակայող աշակերտներ: Դպրոցի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 100%, իսկ որակը` 56%:

Դպրոցում գործել է առարկայական 6 մասնախումբ` հայոց լեզվի և գրականության, ֆիզմաթ և քիմիա-կենսաբանություն, պատմաաշխարհա-գրական, օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն), էսթետիկական առարկաների, տարրական դասարանների:

Ուստարվա ընթացքում յուրաքանչյուր մ/մ անցկացրել է 10-11 նիստ` լսելով և քննարկելով մեթոդական զեկուցումներ, ուսումնասիրելով առարկաների դրվածքը, կատարելով փոխադարձ դասալսումներ, փորձի փոխանակման դասեր: Փորձառու, վաստակաշատ ուսուցիչներն մեթոդապես օգնել են սկսնակներին:

Դպրոցի թվթվ 19 ուսուցիչներ վերապատրաստած և ատեստավորված են, որոնցից 6-ը ` այս ուստարում: Տարակարգ ունեցող ուսուցիչներ չունենք:

Տնօրինության կողմից անցկացվել են գրավոր աշխատանքներ 5-9-րդ դասարաններում` հայոց լեզվից, ռուսաց լեզվից և մաթեմատիկայից: Լուռ մրցակցությամբ են աշխատել մ/մ-ները: Բազմաթիվ և բազմաբնույթ ուսումնական գործընթացը խթանող նախաձեռնություններով են հանդես եկել փորձառու, բանիմաց ուսուցիչները` նպաստելով ուսումնական պրոցեսի արդյունավետությանը`կազմակերպելով ուսանելի, փորձի փոխանակման դասեր, առարկայական միջդասարանային մրցույթներ, դաս-դասախոսու¬թյուններ, ինտեգրված համակարգչային դասեի, ասմունքի, ընթերցանության, շարադրությունների մրցույթներ:

Դպրոցում աշխատում է հմուտ, փարձառու մանկավարժական կոլեկտիվ, որն իր աշխատանքային գործունեության հիմքում դրել է ուսումնադաստիա¬րակչականխնդիրների համակողմանի լուծումը` առաջնորդվելով կրթության մասին պետական կրթական չափորոշիչներով:

Դպրոցն ունի ուսումնական լաբորատիորիաներ և կաբինետներ` քիմիայի, ֆիզիկայի, ռազմագիտության, համակարգչային, ինչպես նաև գրադարան, որոնց նյութատեխնիկական բազան դպրոցի տնօրինության ջանքերով հնարավորինս հարստացվել է` դասապրոցեսի արդյունավե-տությունը ապահովելու նպատակով:

Տարեսկզբից մինչև տարեվերջ պարբերաբար մասնակցել ենք համայնքային, մարզային, միջազգային մասշտաբով անցկացվող միջոցառումների և մրցույթների.

  • «Ես քո փոքրիկ բնակիչն եմ, Երևան» շարադրության մրցույթում մեր դպրոցը արժանացել է 2-րդ կարգի մրցանակի,

  • դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի 2-րդ փուլում դպրոցի հավաքական թիմը շահել է 2-րդ մրցանակ,

  • ֆուտբոլի մրցումներում 1-ին տեղ է գրավել աղջիկների, 2-րդ տեղ` տղաների հավաքական թիմը,

  • Վ.Սարգսյանի ծննդյան տարելիցի առթիվ Նոր Նորք վարչական շրջանում անցկացված «Կրակային պատրաստություն» հուշամրցաշարում դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ն.Դեսյատովը գրավեց 2-րդ տեղը` ստանալով նաև կրծքանշանև պատվոգիր,

  • «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթում մեր 8-րդ դասարանցի Մ.Սիրականյանն արժանացել է հատուկ մրցանակի,

  • «Կենգուրու» միջազգային մրցույթում դպրոցից 4 աշակերտներ ստացել են հատուկ մրցանակներ:

    Առարկայական օլիմպիադաներին ակտիվ մասնակցություն են ունեցել 9-րդ դասարանցիները: Քաղաքային փուլ են անցել` անգլերենից 1, ռուսաց լեզվից 3, ՆԶՊ-ից 2, ՀԵՊ-ից 2 աշակերտ:

    Դպրոցի լավագույն դասվար Քնարիկ Գրիգորյանն իր ստեղծագործական, խորիմաստ և ուսանելի դասերի, մանկավարժական տարիների վաստակի համար այս ուստարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացու» անվան մեդալով:

    Յուրաքանչյուր նախաձեռնություն դպրոցում կատարվել է ամենայն պատասխանատվությամբ: Մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշվել դպրոցամուտը` «Գիտության և դպրության» տոնը, «Վերջին դաս»-ը, «Ա» տառի հանդիսությունը, ՀՀ անկախությանը, Ուսուցչի օրվան, «Էրեբունի-Երևան»-ին, «Ոսկեղենիկ մայրենի»-ին, Գիրք նվիրելու օրվան, Ծաղկազարդին, «Ամանորին», «Մայրության և գեղեցկության», «Մեր հզոր բանակին» նվիրված տոները, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի ծննդյան տարելիցը, «Հաղթանակների ամիս մայիսը», հայ անվանի գրողների ծննդյան տարելիցներին նվիրված հանդիսությունները (Պ.Սևակի 90, Հ.Սահյան 100, Հ.Թումանյանի, Ե.Չարենցի, Վ.Տերյանի) ուսանելի դասերը և կազմակերպվում այցելություններ նրանց տուն-թանգարաններ: Քիմիայից ուսանելի դասեր են անցկացվել 9-րդ դասարաններում, Երկրաբանության թանգարանում` «Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը» խորագրով:

    Կենսաբանությունից «Դիմավորենք թռչուններին» թեմայով մրցույթում 2-րդ մրցանակ են շահել 7-րդ դասարանցիները:

    Էսթետիկական առարկաներից հաճախ են անցկացվել աշակերտների ձեռքի աշխատանքների, նկարների ցուցահանդեսներ, միջդասարանային երաժշտական մրցույթներ, որի հիմքում ստեղծվեց դպրոցի երգչախումբը, Հայորդաց տանը կազմակերպված կերպարվեստի մրցույթում ևս դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտներն արժանացել են խրախուսանքների: Հետաքրքիր սպորտային մրցաշարեր են անցկացվել, միջդասարանային մրցույթներ, սպորտլանդիաներ` խթանելով աշակերտների առողջ ապրելակերպը:

    Դպրոցում պարբերաբար կազմակերպվել են էքսկուրսիաներ մայրաքաղաքի մշակությաին օջախներ` թանգարաններ, թատրոններ, կինոդիտումներ և այլն:

    Խոր և ամուր հիմքի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Մեր ժողովրդի պատմությունն ու հերոսական անցյալն ավելի տեսանելի դարձնելու համար անցկացվել են դաս-դասախոսություններ, ֆիլմի դիտում, քննարկում: Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ մշակվեց միջոցառումների պլան (վահանակների. շարադրությունների մրցույթ): Ուսանելի, պատմական տեղեկություններց հագեցած, արդի մեթոդներն ավանդականին զուգակցված հայրենասիրական հիանալի դաս է անցկացվել 8-9-րդ դասարանցիների համար, այնուհետև այցելել են Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: Գիտելիքների ստուգմանը մասնակցելու թույլատրվել են բոլոր 4-րդ դասարանցիները` թվով 111 աշակերտ: Մայրենիի գիտելիքների ստուգման արդյունքը 93%, մաթեմատիկայինը` 89%:

    Ավարտական քննություններին մասնակցելու թույլատրվել են բոլոր 9-րդ դասարանցիները` թվով 75 աշակերտ, որոնք հաջողությամբ են հանձնել բոլոր քննությունները: Հայոց լեզվից «18-20» միավոր են ստացել 2 աշակերտ, ֆիզիկայից` 3, աշխարհագրությունից` 3, անգլերենից` 6, ռուսաց լեզվից` 4: Քննությունների վերջնական արդյունքը կազմել է` հայոց լեզվից 53%, բնագիտական առարկաներից 65%, մաթեմատիկայից 25%, օտար լեզվից 65%, հայոց պատմությունից 49%: 4-րդ դասարանցիները փոխադրվել են հիմնական դպրոց, իսկ 9-րդ դասարանցիները հրաժեշտ տվել հարազատ դպրոցին` հանդիսավոր պայմաններում ստանալով իրենց ավարտական վկայականները: Յուրաքանչյուր ամիս գրողների միությունում անցկացվող գրքի քննարկումներին, գրողների հետ կազմակերպվող հանդիպումներին ակտիվորեն են մասնակցել հայոց լեզվի մ/մ բոլոր անդամները:

    Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ աշխատել է պարտքի և պատասխանատվության զգացումով: Մեր աշխատանքի արդյունքն ըստ արժանվույն է գնահատվել 2013-2014 ուստարում ՀՀ ԿԳՆ տեսչության կողմից դպրոցի արտաքին գնահատման համար կատարված ստուգումների արդյունքում ներկայացված եզրակացության մեջ: Տեսչության հանձնաժողովի կողմից ստուգվել է դպրոցի 2 ուսումնական տարվա գործունեությունը` դասացուցակները, դասամատյանների և հիմնական դասացուցակի համապատասխանությունը ուսումնական պլանների հետ, ուսուցիչների բաղ թողած և փոխարինված ժամերի մատյանի համապատասխանությունը դասամատյաններում և փոխտնօրենի կողմից ներկայացրած աշխատաժամանակի հաշվարկի յուրաքանչյուր ամսվա համար տրված տեղեկագրերում, դպրոցական պարտադիր ժամերի բաշխումը մ/մ-ների կողմից և դրանց արտացոլումը արձանագրություններում, մ/մ-ների կատարած աշխատանքները, արձանագրությունների քանակը, օրակարգը, փոխտնօրենի կողմից կատարած դասալսումների որակը և քանակը, աշակերտական և ուսուցչական գործերը, շարժամատյանը, հրամանագիրքը և դպրոցի ողջ գործունեությունը: Կատարված աշխատանքները գոհացուցիչ էին: Կատարվել են դասալսումներ 7-րդ և 9-րդ դասարաններում հայոց լեզվից և մաթեմատիկայից` անցկացնելով նաև գրավոր աշխատանքներ: Ամփոփելով ստուգումների արդյունքները` դպրոցի բոլոր օղակների աշխատանքները գնահատվել են «լավ» և «գերազանց», իսկ արձանագրված փոքր թերությունները, համաձայն տրված հանձնարարականների, շտկվել են:

    Դպրոցում անցկացվել են հետաքրքիր, բազմաբնույթ և արդյունավետ դասղեկական ժամեր, որոնք դաստիարակչական նպատակ են հետապնդել, հրավիրվել են ժողովներ, կազմակերպվել հանդիպումներ, սեմինարներ և բանավեճեր:

    Դպրոցի տնօրինությունը հնարավորինս խթանել է սովորողների և մանկավարժների նախաձեռնությունները, օժանդակել դրանց իրագործմանը:

  •