...Գերազանցի'ր նախորդներիդ' խիզախությամբ, նվիրումով, հայրենահոգությամբ...

Գ.Նժդեհ


Սկիզբ
Նվեր Սաֆարյան
Մեր Դպրոցը
Աշխատակազմ
Դպրոցի Կանոնակարգը
Մեր շնորհալիները
Դասարաններ
Միջոցառումներ

 

Safar

Նվեր Սաֆարյան

Ծնվել է 1905 թ.-ին, Վանում: 1915թ. Եղեռնի ժամանակ կորցնում է ծնողներին և գաղթում Էջմիածին: Այն տեղից նրան ուղարկում են
Օշականի մանկատուն: 1927 թվականից ծառայում է Կարմիր բանակում, որպես 3-րդ գնդի հրամանատար: 1940թ.-ին ավարտում է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և նշանակվում 58-րդ դիվիզիայի 170-րդ շտաբի հրամանատար: Մեծ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից Լեննականում ձևավորվում է Հայկական դիվիզիան, որն իր գործունեությունը սկսում է Մոզդոկ քաղաքում: Դիվիզիան ղեկավարում էին Ս. Գ. Զաքյանը և Վասիլյանը: Վասիլյանի զոհվելուց հետո հրամանատար է նշանակվում
Նվեր Սաֆարյանը, որը հետագայում արժանանում է գեներալ- մայոր պատվավոր կոչմանը: 1943թ. փետրվարի 13-ին Ն. Սաֆարյանը
նշանակվում է 89-րդ Հայկական դիվիզիայի հրամանատար, որը Նովոռոսիյսկ և Թաման քաղաքներում հերոսական մարտերից հետո, 1943թ. սեպտեմբերին, արժանացավ "Թամանյան" պատվավոր անվանմանը: 89-րդ Թամանյան դիվիզիան Ն. Սաֆարյանի հրամանա-
տարությամբ հասնում է մինչև Բերլին:
Ն. Սաֆարյանը մահացել է 1982թ.




ogn.dpr.

Սիրելի շրջանավարտներ և հարգելի ծնողներ, հնարավորություն է ընձեռնվել սատարել և աջակցել ձեր դպրոցին` այցելելով www.ognirdprocid.am/164 կայքը:

kgn gtk
aniedu ktak
Ն. Սաֆարյանի անվ. թիվ 164 դպրոց 2011թ.